Մեր մասին


 

ՙSuenio՚  ՍՊԸ-ն հիմնվել է 2007թ. օգոստոսին։ Ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2007թ. դեկտեմբերին։

 «Suenio» ՍՊԸ-ի կազմի մեջ մտնում են 4 կազմակերպություններ, որոնք բոլորն էլ գործում են Հայաստանի Հանրապետության տարածքում։ Իր գոյության ավելի քան 2 տարվա ընթացքում «Suenio» ՍՊԸ-ն իրականացրել է բազմաթիվ  նախագծեր՝ տարբեր ոլորտներում գործող կազմակերպությունների ու ընկերությունների շրջանում:
Առաջին նախագիծը  ՙԳլոբալ ինֆո՚ տեղեկատվական կենտրոնի ստեղծումն էր, որը 2008թ.-ից հայաստանյան շուկայի կազմակերպություններին, պետական մարմիններին, ֆիզիկական անձանց, հայաստանի բնակչությանը շուրջօրյա բազմապիսի տեղեկատվություն է տրամադրում՝  իր կողմից հիմնադրած ՙհեռախոսահամարի 211717 և  globalinfo.am վեբ կայքի միջոցով։

Կենտրոնը համագործակցում է նաև արտերկրի բազմաթիվ գործընկերների հետ` անհրաժեշտ ծառայություններ մատուցելով նրանց  հայերեն և օտար լեզուներով:

 2008թ. ՙSuenio՚ ՍՊԸ-ն դարձավ Ամերիկյան Ayvalon ընկերության Fabko ապրանքանիշի բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում, բժշկական պարագաներ և հետվիրահատական նյութեր է ներմուծում Հայաստան։

2009թ. ընկերության կազմում ստեղծվեց և մինչ օրս գործում է ՙԳլոբալ էքսպրես՚ սուրհանդակային ծառայությունը, որի օգնությամբ իրականցվում է նամակների,  իրերի արագ առաքում Երևանում։

 

2010թ. հունվարին ՙԳլոբալ ինֆոին՚ կից, հիմնվեց AID բժշկական տեղեկատվական կենտրոնը։ Զանգահարելով 09000-0087 հեռախոսահամարով կամ այցելելով aid.am կայք, ցանկացած մարդ սպառիչ տեղեկություններ կարող է ստանալ բժշկական կազմակերպությունների, ինչպես նաև ցանկացած դեղորայքի մասին. մանրամասն տվյալներ դեղարտադրողի, դեղորայքի բաղադրության, հակացուցումների և այն մանրամասների մասին։

 

 

 

Cash back

2010թ. ՙSueniօ՚ ՍՊԸ-ն պայմանագիր է կնքում ՙԿոնվերս՚ բանկի հետ և իր մեկ այլ նախագծով՝ Cash Back համակարգով, տրամադրում է երկու տիպի քարտ.

1.      Բանկային հատուկ քարտ

2.      Cash back համակարգի քարտ՝

 բանկային քարտերի հետևյալ տեսակները

  • VISA ELECTRON
  • VISA CLASSIC
  • VISA GOLD
  • MASTER CARD
  • MASTER CARD STANDART
  • MASTER CARD GOLD

 

 

Cash back Armenia