Մեր ընկերությունը




«Սուենիո» ՍՊԸ-ն հիմնվել է 2007թ. օգոստոսին։ Ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2007թ. դեկտեմբերին։
«Սուենիո» ՍՊԸ-ի կազմի մեջ մտնում են 4 կազմակերպություններ, որոնք բոլորն էլ գործում են Հայաստանի Հանրապետության տարածքում։ Իր գոյության ավելի քան 2 տարվա ընթացքում «Սուենիո» ՍՊԸ-ն իրականացրել է բազմաթիվ  նախագծեր՝ տարբեր ոլորտներում գործող կազմակերպությունների ու ընկերությունների շրջանում:
Առաջին նախագիծը  «Գլոբալ ինֆո»  տեղեկատվական կենտրոնի ստեղծումն էր, որը 2008թ.-ից հայաստանյան շուկայի կազմակերպություններին, պետական մարմիններին, ֆիզիկական անձանց, հայաստանի բնակչությանը շուրջօրյա բազմապիսի տեղեկատվություն է տրամադրում՝  իր կողմից հիմնադրած ՙհեռախոսահամարի 211717 և  www.globalinfo.am վեբ կայքի միջոցով։
Կենտրոնը համագործակցում է նաև արտերկրի բազմաթիվ գործընկերների հետ` անհրաժեշտ ծառայություններ մատուցելով նրանց  հայերեն և օտար լեզուներով:
 2008թ. «Սուենիո» ՍՊԸ-ն դարձավ Ամերիկյան Ayvalon ընկերության Fabko ապրանքանիշի բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում, բժշկական պարագաներ և հետվիրահատական նյութեր է ներմուծում Հայաստան։
2009թ. ընկերության կազմում ստեղծվեց և մինչ օրս գործում է «Գլոբալ էքսպրես» սուրհանդակային ծառայությունը, որի օգնությամբ իրականցվում է նամակների,  իրերի արագ առաքում Երևանում։

2010թ. հունվարին «Գլոբալ ինֆո»  կից, հիմնվեց AID բժշկական տեղեկատվական կենտրոնը։ Զանգահարելով 09000-0087 հեռախոսահամարով կամ այցելելով www.aid.am կայք, ցանկացած մարդ սպառիչ տեղեկություններ կարող է ստանալ բժշկական կազմակերպությունների, ինչպես նաև ցանկացած դեղորայքի մասին. մանրամասն տվյալներ դեղարտադրողի, դեղորայքի բաղադրության, հակացուցումների և այն մանրամասների մասին։



Cash back
2010թ.«Սուենիո» ՍՊԸ-ն պայմանագիր է կնքում  «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի հետ և իր մեկ այլ նախագծով՝ Cash Back համակարգով, տրամադրում է երկու տիպի քարտ.
1.    Բանկային հատուկ քարտ իր գործընկերոջ կողմից տրամադրվող
2.    Cash back համակարգի քարտ՝
 բանկային քարտերի հետևյալ տեսակներով

  • VISA ELECTRON
  • VISA CLASSIC
  • VISA GOLD
  • MASTER CARD
  • MASTER CARD STANDART
  • MASTER CARD GOLD

 

Cash back Armenia

houston texas auto insurance quotes